Գլխավոր
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Հանդիսանալով Հայաստանի ապահովագրական շուկա բրոքերային ծառայություններ ներմուծողը՝ «Փրայմ»-ը ընդլայնում և կատարելագործում է Ապահովադրի ռիսկերի կառավարմանը ուղղված իր ծառայությունները ավելի քան 20 տարի:

Մեր առաքելությունը


Ապահովել`
  • Պրոֆեսիոնալիզմ ռիսկերի գնահատման և հուսալի տեղաբաշխման գործընթացում,
  • Ճկունություն լավագույն ապահովագրական ծածկույթ ձեռք բերելու հարցում,
  • Օպերատիվություն ապահովագրությանը վերաբերող հարցերի կարգավորման գործընթացում,
  • Գաղտնիություն հաճախորդներին վերաբերող տեղեկությունների տնօրինման ընթացքում,
  • Ապահովադիրների շահերի պաշտպանություն պայմանագրերի օժանդակման միջոցով,
  • Արդյունավետ համագործակցության կազմակերպում ապահովագրական հարաբերությունների մասնակիցների միջև,
  • Ապահովագրական հայտերի կարգավորում և հատուցումների տրամադրում:
Թարմացվել է` 27.12.2016
Մեր Մասին

Ընկերությունը հիմնադրվել է երկու ֆիզիկական անձանց կողմից և 1997 թվականի փետրվարի 10-ին ստանալով ՀՀ Ֆինանսների նախարարության «Ապահովագրական (Բրոքերային) միջնորդային գործունեության իրականացման» ԱՄԳ թիվ 0001 լիցենզիա, վերալիցենզավորվելով, որպես ապահովագրական բրոքերային ծառայություններ իրականացնող ինքնուրույն իրավաբանական անձ:

Ընկերության գործունեությունը վերալիցենզավորվել է`

04 փետրվար, 2000թ. ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից

18 մարտ, 2003թ. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից

29 հունվար, 2008թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

09 սեպտեմբեր, 2014թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Ընկերությունը գրանցված է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից, գրանցման թիվ 273 11001758, գրանցման վկայական 01Ա N 032261:

Թարմացվել է` 01.06.2017
Ծառայություններ
  • Ապահովագրությանը փոխանցվող ռիսկերի գնահատում և խորհրդատվության տրամադրում,
  • Ապահովագրվող ռիսկերի տեղաբաշխմանը և ապահովագրողի ընտրությանը վերաբերող առաջարկությունների նախապատրաստում,
  • Ապահովադիրների կողմից տրված լիազորությունների շրջանակներում ապահովագրության պայմանագրերի օժանդակում,
  • Ապահովագրական պատահարների գնահատման կազմակերպում,
  • Ապահովագրական դեպքերի հետևանքով առաջացած վնասների հատուցման կարգավորում:

  • Վերաապահովագրությանը փոխանցվող ռիսկերի տեղաբաշխում միջազգային ճանաչում ունեցող ընկերություններում,
  • Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների համագործակցության կոորդինացում:


«Փրայմ»-ի հետ համագործակցությունը Ձեզ հնարավորություն կընձեռի`

  • Ստանալ կառավարելի, ապահովագրական արհեստավարժ ծառայություններ,
  • Համալիր ապահովագրական ծրագրերի մշակում և իրականացում հուսալի ապահովագրողների և վերաապահովագրողների մասնակցությամբ,
  • Աջակցություն` ռիսկերի գնահատումից մինչև ապահովագրական հատուցումների ստացում:
Թարմացվել է` 27.12.2016
Հետադարձ Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0019, Պռոշյան 2/1, 19 տարածք
Փոստային հասցե` ՀՀ, ք. Երևան, 0009, փոստարկղ թիվ 1
Հեռ.` + 374 10 52 64 18 - 16
Ֆաքս` + 374 10 52 64 41 - 18
Էլ. փոստ` prime@prime-insurance.com
Աշխատանքային ժամեր` 9:30 - 18:30, երկուշաբթի - ուրբաթ



Ապահովագրական բրոքերային ծառայությունների մատուցման հարցով + 374 10 52 64 31 - 11
Անձնական ապահովագրություն + 374 10 52 64 18 - 14
Գույքի ապահովագրություն + 374 10 52 64 18 - 13
Պատասխանատվության ապահովագրություն + 374 10 52 64 18 - 16
Բեռների ապահովագրություն + 374 10 52 64 18 - 15
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն + 374 10 52 64 18 - 14 / 13
Վճարումներ և փոխադարձ հաշվարկներ + 374 10 52 64 18 - 12
Թարմացվել է` 28.12.2016
Հարցեր
1. Ովքե՟ր կարող են մասնակցել ապահովագրական գործընթացին`

- Ապահովադիրը` ով հանդիսանում է ապահովագրության պայմանագրի կողմ և կարող է պայմանագրով նախատեսված իրադարձության տեղի ունենալու դեպքում (ապահովագրական դեպք) ստանալ վնասի հատուցում ինչպես նաև մատնանշել այն անձին (շահառու), ում պետք է տրամադրվի ապահովագրական հատուցումը:
- Ապահովագրողը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ապահովագրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություն:
- Ապահովագրական գործակալը` ով ՀՀ ապահովագրողների անունից և նրանց կողմից տրված լիազորությունների համաձայն իրականացնում է ապահովագրական միջնորդային գործունեություն:
- Ապահովագրական բրոքերը` ՀՀ տարածքում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն, որը իրականացնում է ապահովագրական միջնորդային գործունեություն` ապահովադրի, իսկ վերաապահովագրության դեպքում` ապահովագրական ընկերության անունից:


2. Ինչպե՟ս է իրականացվում ապահովագրության գործընթացը՝
- Անհրաժեշտ է ընտրել ապահովագրողին և նրան տրամադրել հնարավորինս ամբողջական տեղեկություններ ապահովագրության օբյեկտի վերաբերյալ,
- Ծանոթանալ առաջարկվող ապահովագրության պայմաններին, առանձին ուշադրություն դարձնելով բացառություններին և հատուցման պայմաններին,
- Ապահովագրողից պարզաբանումներ և բացատրություններ ստանալ պայմանագրով նախատեսված գործընթացների և դրանց վերահսկողության իրականացման վերաբերյալ,
- Ստորագրել ապահովագրության պայմանագիրը և գործողության ընթացքում իրագործել ապահովագրողի պահանջները:

Ապահովագրական ընկերության և ապահովագրության պայմանների ընտրության հարցում կարելի է օգտվել ապահովագրական բրոքերի ծառայություններից:


3. Ինչպե՟ս է որոշվում ապահովագրավճարի չափը՝

Ապահովագրավճարի չափը կարող է որոշվել ստորև բերված բանաձևով՝ ապահովագրական գումարը ապահովագրողի հետ համաձայնելուց և կիրառվող սակագինը վերջինից ճշտելուց հետո:
Ապահովագրավճար = ապահովագրական գումար x սակագին


4. Ո՟ր դեպքերում է տրամադրվում ապահովագրական հատուցում՝
Ապահովագրական հատուցում տրամադրվում է այն դեպքերում, երբ պատահարը կրում է պատահական բնույթ, և ապահովադրի կողմից այն չէր կարող կանխվել, և եթե պայմանագրում տվյալ պատահարը նշված չէ բացառությունների ցանկում:


5. Ի՟նչ է նշանակում ապահովագրություն “բոլոր ռիսկերից” (“All risks”)՝
“Բոլոր ռիսկերից” ապահովագրությունը ենթադրում է ապահովագրական հատուցում ռիսկերի համեմատաբար ավելի լայն շրջանակի համար, սակայն դա չի նշանակում, որ հատուցվում են բոլոր հնարավոր պատահարները, քանի որ “բոլոր ռիսկերից” ապահովագրությունը նույնպես ունի բացառությունների ցանկ:


ԲԱՌԱՐԱՆ

ապահովագրություն – օրենսդրությամբ և ապահովագրական պայմանագրով սահմանված կարգով ապահովագրական պատահարների տեղի ունենալու հետ կապված ապահովադիրների կամ պայմանագրով նախատեսված այլ անձանց անձնական և գույքային շահերի պաշտպանության նպատակով ապահովագրողի և ապահովադրի միջև հաստատված հարաբերություն` ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարներից ապահովագրողների ձևավորած ապահովագրական պահուստների հաշվին:
ապահովագրող, ինչպես նաև ապահովագրական ընկերություն – ապահովագրական գործունեություն իրականացնող մասնագիտացված բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը որոշակի վճարի դիմաց իր վրա է վերցնում ապահովադրի ռիսկի նյութական հետևանքները և ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադրին/ շահառուին հատուցում է վնասը կամ վճարում ապահովագրական գումարը:
ապահովադիր – ապահովագրողների հետ ապահովագրության պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
ապահովագրական բրոքեր – ապահովադրի հանձնարարությամբ և նրա անունից ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող մասնագիտացված բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
ապահովագրական գործակալ` ՀՀ տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված անձ, որն իրականացնում է ապահովագրական միջնորդային գործունեություն` անձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական և/կամ վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին:
ակտուար` օրենքով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձ, որը մաթեմատիկական, վիճակագրական և այլ մեթոդների կիրառմամբ գնահատում է որոշակի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը և հաշվարկում է ապահովագրական սակագների, ապահովագրավճարների, ապահովագրական գումարի, տեխնիկական պահուստների, կենսաթոշակի, անուիտետների և այլ նմանատիպ ցուցանիշների չափերը:
ապահովագրության օբյեկտ – ապահովագրության ենթակա օրենսդրությանը չհակասող անձնական և գույքային շահ:
ապահովագրության պայմանագիր – ապահովագրողի և ապահովադրի միջև առաջացող հարաբերությունները կարգավորող և նրանց միջև կնքվող գրավոր համաձայնություն, ըստ որի սահմանված ժամկետում ապահովադրի կողմից վճարվող ապահովագրավճարների դիմաց ապահովագրողը պարտավորվում է ապահովագրական պատահարի առաջացման դեպքում կատարել ապահովագրական հատուցում կամ վճարել ապահովագրական գումար ապահովադրին կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը:
ապահովագրական ռիսկ – պատահարի (դեպքի) տեղի ունենալու և (կամ) վնաս հասցնելու հավանականություն, որի հետ կապված իրականացվում է ապահովագրությունը:
ապահովագրական գումար, ինչպես նաև ապահովագրական ծածկույթ – կամավոր ապահովագրության դեպքում` ապահովադրի և ապահովագրողի համաձայնությամբ որոշված, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում` օրենքով սահմանված դրամական արտահայտությամբ գումար, որի սահմաններում ապահովագրվում է ապահովագրության օբյեկտը:
ապահովագրավճար – ապահովագրության համար նախատեսվող գումար, որն ապահովադիրը կամավոր ապահովագրության դեպքում` ապահովագրության պայմանագրի, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում, օրենքի համաձայն, պարտավոր է մուծել ապահովագրողին:
ապահովագրական սակագին – սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափ, որը կամավոր ապահովագրության տեսակների համար որոշվում է ապահովագրողի կողմից, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների համար սահմանվում է օրենքով:
ապահովագրական հատուցում – դրամական արտահայտությամբ գումար, որն ապահովագրողը գույքային ապահովագրության պայմանագրով, ապահովագրական գումարի սահմաններում, պարտավորվում է վճարել ապահովադրին կամ շահառուին` պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած փաստացի վնասների կամ կորուստների դիմաց:
ապահովագրական գաղտնիք - ապահովագրական գործունեության ընթացքում ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի հայտնի դարձած ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի առևտրային գաղտնիքը կամ այլ տեղեկություն, որն ապահովադիրը կամ ապահովագրված անձը մտադիր են եղել գաղտնի պահել, և ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունները կամ միջնորդը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:
Թարմացվել է` 26.12.2016
Նորություններ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Փրայմ»-ը Հայաստանի նկարիչների միության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց «Ապահովագրությունը մեր աչքերով» մանկական նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017թ. հունիսի 3-ին, Երևանի մանկական ստեղծագործության թանգարանում: Ցուցահանդեսին մասնակցում էին ապահովագրության ոլորտի աշխատողների երեխաներ: Միջոցառման հյուրերն էին հայ անվանի նկարիչներ, մանկական ստեղծագործության թանգարանի մանկավարժներ, ապահովագրական և բրոքերային ընկերությունների աշխատողներ` իրենց ընտանիքներով:

Վերաապահովագրական շուկայի համաշխարհային առաջատարներից Swiss Re շվեցարական ընկերությունը հաստատել է իր համաձայնությունը «Փրայմ»-ի մասնակցությամբ ստորագրելու գույքային ռիսկերի վերաապահովագրության գլխավոր պայմանագիր ՀՀ հինգ ապահովագրական ընկերությունների հետ:
Վերաապահովագրության պայմանագրի համաձայն «Փրայմ»-ը հանդիսանում է Վերաապահովագրող բրոքեր` պայմանագրի լիակատար օժանդակման լիազորություններով:

2016 թվականի նոյեմբերի 22 – 23-ը, Մոսկվայում կայացան վերաապահովագրողների նոյեմբերյան գործարար հանդիպումները, որին մասնակցեցին 99 ընկերություն 21 երկրից:
«Փրայմ»-ի հերթական մասնակցությունը հնարավորություն տվեց քննարկել վերաապահովագրական շուկայի զարգացման միտումները և համաձայնեցնել 2017թ.-ի վերաապահովագրության կազմակերպման հարցերը:

Թարմացվել է` 05.06.2017
Բաժնետերեր և Ներդրողներ

«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում: Ունի նշանակալից մասնակցություն ունեցող երկու մասնակից, որոնք իրավունք ունեն առանց սահմանափակման ստանալու ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեությանը վերաբերող ամողջական և սպառիչ տեղեկություններ:

Ընկերությունը ՀՀ Կենտրոնական Բանկի խորհդի որոշումով հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրատարակումը» թիվ 8/03 Կանոնակարգի 4-րդ գլխի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նպատակահարմար  չի գտնում հրապարակել Կանոնակարգով սահմանված տեղեկությունները իր կայքում:

Թարմացվել է` 27.12.2016
Հաշվետվություններ
Ընթացիկ Տարի. 2017

Թարմացվել է` 20.04.2017
Կարգավորում

«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ի կողմից ծառայությունների մատուցումը կարգավորող հիմնական օրենքներն ու իրավական ակտերը բերված են ստորև.

Հայաստանի հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենք
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվություն պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը:

Կանոնակարգ 3/01 – «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների և պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» (ԿԲ խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշում)

Կանոնակարգ 3/05 – «Վերաապահովագրողներին չարգելված և հուսալի համարելու չափանիշները» (ԿԲ խորհրդի 18.09.2007թ. թիվ 294-Ն որոշում)

Կանոնակարգ 8/03 - «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» (ԿԲ խորհրդի 02.06.2009թ. թիվ 166-Ն որոշում)

«Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները»

Նշված իրավական ակտերի հղումները կարող եք գտնել ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում` www.cba.am:

Թարմացվել է` 28.12.2016
Հաճախորդի Իրավունքները

«Փրայմ»-ին ուղված բողոք-պահանջների ուսումնասիրման գործընթացը կարգավորվում է «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի աշխատանքի կազմակերպման կանոնակարգ»-ի «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի կարգ»-ում` գլուխ 8-րդ, սահմանված ընթացակարգի համաձայն:

Մեզ հետ կապ հաստատելու համար այցելեք կայքի Հետադարձ կապ բաժին:

Ֆիզիկական անձ հանդիսացող ապահովադիրը կամ ապահովագրական խորհրդատվություն ստացած անձը հնարավորություն ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ ընկերության և իր միջև ծագած վեճերը լուծելու և վերջինիս իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Թարմացվել է` 22.06.2017
Ֆինանսական Համակարգի Հաշտարար

Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդը հնարավորություն ունի դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին և բողոքարկել «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ընկերության կամ վերջինիս անունից հանդես եկող իրավասու անձանց գործողությունները կապված`



  • Ստորագրված պայմանագրի, համաձայնագրի կամ այլ կերպ ձեռք բերված պայմանավորվածությամբ սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ լիարժեք կատարման հետ,
  • Պայմանավորվածություն ձեռք բերելուց և ծառայություններ մատուցելուց հրաժարվելու հետ:


Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գտնվում է`

Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` +374 60 70-11-11
Ֆաքս` +374 10 58-24-21
Էլ. փոստ` info@fsm.am

Գրասենյակի աշխատանքային ժամերն են` 09:00 - 18:00, բացի հանգստյան և տոն օրերից, ընդմիջում` 13:00 - 14:00: Թարմացվել է` 27.12.2016
Կայքում հնչում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի «Զանգիր ինձ» երաժշտական ֆանտազիան:

Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տալ հայերենին:
«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքում տեղադրված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության համար: