Գլխավոր
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Հանդիսանալով Հայաստանի ապահովագրական շուկա բրոքերային ծառայություններ ներմուծողը՝ «Փրայմ»-ը ընդլայնում և կատարելագործում է Ապահովադրի ռիսկերի կառավարմանը ուղղված իր ծառայությունները ավելի քան 25 տարի:

Մեր առաքելությունը


Ապահովել`
  • Պրոֆեսիոնալիզմ ռիսկերի գնահատման և հուսալի տեղաբաշխման գործընթացում,
  • Ճկունություն լավագույն ապահովագրական ծածկույթ ձեռք բերելու հարցում,
  • Օպերատիվություն ապահովագրությանը վերաբերող հարցերի կարգավորման գործընթացում,
  • Գաղտնիություն հաճախորդներին վերաբերող տեղեկությունների տնօրինման ընթացքում,
  • Ապահովադիրների շահերի պաշտպանություն պայմանագրերի օժանդակման միջոցով,
  • Արդյունավետ համագործակցության կազմակերպում ապահովագրական հարաբերությունների մասնակիցների միջև,
  • Ապահովագրական հայտերի կարգավորում և հատուցումների տրամադրում:
Թարմացվել է` 20.07.2023
Մեր Մասին

Ընկերությունը հիմնադրվել է երկու ֆիզիկական անձանց կողմից և 1997 թվականի փետրվարի 10-ին ստանալով ՀՀ Ֆինանսների նախարարության «Ապահովագրական (Բրոքերային) միջնորդային գործունեության իրականացման» ԱՊԲ թիվ 0001 լիցենզիա, վերալիցենզավորվելով, որպես ապահովագրական բրոքերային ծառայություններ իրականացնող ինքնուրույն իրավաբանական անձ:

Ընկերության գործունեությունը վերալիցենզավորվել է`

04 փետրվար, 2000թ. ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից

18 մարտ, 2003թ. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից

29 հունվար, 2008թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

09 սեպտեմբեր, 2014թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Ընկերությունը գրանցված է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից, գրանցման թիվ 273 11001758, գրանցման վկայական 01Ա N 032261։ Ընկերության մասնագիտական պատասխանատվությունն ապահովագրված է Հայաստանի չորս առաջատար և «Փրայմ»-ի հետ առավել ընդգրկուն համագործակցություն ունեցող ընկերությունների համատեղ ապահովագրությամբ։

Թարմացվել է` 19.02.2024
Ծառայություններ
  • Ապահովագրությանը փոխանցվող ռիսկերի գնահատում և խորհրդատվության տրամադրում,
  • Ապահովագրվող ռիսկերի տեղաբաշխմանը և ապահովագրողի ընտրությանը վերաբերող առաջարկությունների նախապատրաստում,
  • Ապահովադիրների կողմից տրված լիազորությունների շրջանակներում ապահովագրության պայմանագրերի օժանդակում,
  • Ապահովագրական պատահարների գնահատման կազմակերպում,
  • Ապահովագրական դեպքերի հետևանքով առաջացած վնասների հատուցման կարգավորում:

  • Վերաապահովագրությանը փոխանցվող ռիսկերի տեղաբաշխում միջազգային ճանաչում ունեցող ընկերություններում,
  • Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների համագործակցության կոորդինացում:


«Փրայմ»-ի հետ համագործակցությունը Ձեզ հնարավորություն կընձեռի`

  • Ստանալ կառավարելի, ապահովագրական արհեստավարժ ծառայություններ,
  • Համալիր ապահովագրական ծրագրերի մշակում և իրականացում հուսալի ապահովագրողների և վերաապահովագրողների մասնակցությամբ,
  • Աջակցություն` ռիսկերի գնահատումից մինչև ապահովագրական հատուցումների ստացում:
Թարմացվել է` 27.12.2016
Հետադարձ Կապ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0019, Պռոշյան 2/1, 19 տարածք
Փոստային հասցե` ՀՀ, ք. Երևան, 0009, փոստարկղ թիվ 1
Հեռ.` + 374 10 52 64 18 - 16
Ֆաքս` + 374 10 52 64 41 - 18
Էլ. փոստ` prime@prime-insurance.com
Աշխատանքային ժամեր` 9:30 - 18:30, երկուշաբթի - ուրբաթ



Ապահովագրական բրոքերային ծառայությունների մատուցման հարցով + 374 10 52 64 31 - 16
Անձնական ապահովագրություն + 374 10 52 64 18 - 14
Գույքի ապահովագրություն + 374 10 52 64 18 - 13
Պատասխանատվության ապահովագրություն + 374 10 52 64 18 - 14
Բեռների ապահովագրություն + 374 10 52 64 18 - 17
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն + 374 10 52 64 18 - 15
Վճարումներ և փոխադարձ հաշվարկներ + 374 10 52 64 18 - 12
Թարմացվել է` 01․06.2021
Հարցեր
1. Ովքե՟ր կարող են մասնակցել ապահովագրական գործընթացին`

  • Ապահովադիրը` ով հանդիսանում է ապահովագրության պայմանագրի կողմ և կարող է պայմանագրով նախատեսված իրադարձության տեղի ունենալու դեպքում (ապահովագրական դեպք) ստանալ վնասի հատուցում ինչպես նաև մատնանշել այն անձին (շահառու), ում պետք է տրամադրվի ապահովագրական հատուցումը:
  • Ապահովագրողը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ապահովագրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություն:
  • Ապահովագրական գործակալը` ով ՀՀ ապահովագրողների անունից և նրանց կողմից տրված լիազորությունների համաձայն իրականացնում է ապահովագրական միջնորդային գործունեություն:
  • Ապահովագրական բրոքերը` ՀՀ տարածքում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն, որը իրականացնում է ապահովագրական միջնորդային գործունեություն` ապահովադրի, իսկ վերաապահովագրության դեպքում` ապահովագրական ընկերության անունից:


2. Ինչպե՟ս է իրականացվում ապահովագրության գործընթացը՝

  • Անհրաժեշտ է ընտրել ապահովագրողին և նրան տրամադրել հնարավորինս ամբողջական տեղեկություններ ապահովագրության օբյեկտի վերաբերյալ
  • Ծանոթանալ առաջարկվող ապահովագրության պայմաններին, առանձին ուշադրություն դարձնելով բացառություններին և հատուցման պայմաններին
  • Ապահովագրողից պարզաբանումներ և բացատրություններ ստանալ պայմանագրով նախատեսված գործընթացների և դրանց վերահսկողության իրականացման վերաբերյալ,
  • Ստորագրել ապահովագրության պայմանագիրը և գործողության ընթացքում իրագործել ապահովագրողի պահանջները:

Ապահովագրական ընկերության և ապահովագրության պայմանների ընտրության հարցում կարելի է օգտվել ապահովագրական բրոքերի ծառայություններից:


3. Ինչպե՟ս է որոշվում ապահովագրավճարի չափը՝

Ապահովագրավճարի չափը կարող է որոշվել ստորև բերված բանաձևով՝ ապահովագրական գումարը ապահովագրողի հետ համաձայնելուց և կիրառվող սակագինը վերջինից ճշտելուց հետո:


Ապահովագրավճար = ապահովագրական գումար x սակագին


4. Ո՟ր դեպքերում է տրամադրվում ապահովագրական հատուցում՝

Ապահովագրական հատուցում տրամադրվում է այն դեպքերում, երբ պատահարը կրում է պատահական բնույթ, և ապահովադրի կողմից այն չէր կարող կանխվել, և եթե պայմանագրում տվյալ պատահարը նշված չէ բացառությունների ցանկում:



5. Ի՟նչ է նշանակում ապահովագրություն “բոլոր ռիսկերից” (“All risks”)՝

“Բոլոր ռիսկերից” ապահովագրությունը ենթադրում է ապահովագրական հատուցում ռիսկերի համեմատաբար ավելի լայն շրջանակի համար, սակայն դա չի նշանակում, որ հատուցվում են բոլոր հնարավոր պատահարները, քանի որ “բոլոր ռիսկերից” ապահովագրությունը նույնպես ունի բացառությունների ցանկ:




Թարմացվել է` 03.10.2017
Նորություններ

Փրայմը, ի դեմս գործադիր տնօրեն Սիրանուշ Յախշիբեկյանի, հոկտեմբերի 20-24-ը մասնակցում է Baden-Baden Reinsurance Meetings 2024 միջոցառմանը: Սա ապահովագրական աշխարհի ամենահեղինակավոր համաժողովներից է, որտեղ մի հարկի տակ հանդիպում են առաջատար ապահովագրական, վերաապահովագրական և միջնորդային ընկերություններ ամբողջ աշխարհից: Փրայմը հանդիպել է ինչպես ռազմավարական գործընկերների հետ՝ առաջիկայում վերակնքվող պայմանագրերի մանրամասները քննարկելու համար, այնպես էլ ձեռք բերել նոր պայմանավորվածություններ բազմաթիվ ընկերությունների հետ, ինչի արդյունքը տեսանելի կլինի մոտ ապագայում:

Փրայմը մասնակցել է Dubai World Insurance Congress 2024-ին, որտեղ Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Փրայմը ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, որոնցից 5-ը վերահաստատել են արդեն գործող կապերը, 26-ի արդյունքում՝ ձեռք բերվել նոր պայմանավորվածություններ, այդ թվում՝ էքսկլյուզիվ համագործակցության պայմանով: Դուբայի 7-րդ ամենամյա համաշխարհային ապահովագրական Կոնգրեսը (DWIC), որը կազմակերպվում է Global Reinsurance ընկերության և Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի գրասենյակի (DIFC) կողմից, շարունակում է վերաիմաստավորել ավանդական համաժողովը՝ ապահովելով բիզնեսի հիանալի հնարավորություններ: Այս տարի DWIC-ն հյուրընկալել է ռեկորդային թվով պատվիրակներ, այդ թվում համաշխարհային թոփ երեք վերապահովագրական ընկերություններից: Ավելի քան 1300 բարձրաստիճան ղեկավարներ 76 երկրներից հավաքվել էին Atlantis, The Palm հյուրանոցում:

«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»–ը 2021 թվականի համար ստորագրել է վերաապահովագրության գլխավոր պայմանագիր շուրջ 200 տարի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վերաապահովագրական շուկայում գործունեություն ծավալող Վիեննայի Ապահովագրական Խմբի անդամ VIG Re ընկերության հետ։
Պայմանագրի համաձայն՝ «Փրայմ»-ը՝ որպես Վերաապահովագրող բրոքեր, իրականացնում է Հայաստանի ապահովագրական ընկերությունների գույքային ռիսկերի վերաապահովագրության օժանդակումը։

2019թ․ հունիսի 5-7-ը Հայաստան են այցելել վերաապահովագրական շուկայի համաշխարհային առաջատար Swiss Re ընկերության ներկայացուցիչները` Ռուսաստան և ԱՊՀ շուկաների վերաապահովագրության ղեկավարի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում գործընկերներն ունեցել են մի շարք հանդիպումներ հայաստանյան ապահովագրական շուկայի մասնակիցների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են գույքային ռիսկերի վերաապահովագրության գլխավոր պայմանագրի դրույթները, դրանց բարելավման հնարավորությունները, ինչպես նաև առկա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հետ կապված մի շարք հարցեր։

Մոսկվայում 2018թ․ նոյեմբերի 21 – 22-ը կայացան վերաապահովագրողների՝ արդեն ավանդական դարձած նոյեմբերյան գործարար հանդիպումները, որին, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս իր մասնակցությունն ունեցավ «Փրայմ»-ը։
Հանդիպումների օրակարգային հարցերի շրջանակներում գործընկերների հետ քննարկվել են առկա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում գործընկեր կազմակերպությունները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Գործարար հանդիպումների շրջանակներում «Փրայմ»-ին հաջողվել է նաև հաստատել օգտակար ծանոթություններ, գտնել հնարավոր համագործակցության ընդհանուր եզրեր, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ձևաչափեր:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Փրայմ»-ը Հայաստանի նկարիչների միության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց «Ապահովագրությունը մեր աչքերով» մանկական նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017թ. հունիսի 3-ին, Երևանի մանկական ստեղծագործության թանգարանում: Ցուցահանդեսին մասնակցում էին ապահովագրության ոլորտի աշխատողների երեխաներ: Միջոցառման հյուրերն էին հայ անվանի նկարիչներ, մանկական ստեղծագործության թանգարանի մանկավարժներ, ապահովագրական և բրոքերային ընկերությունների աշխատողներ` իրենց ընտանիքներով:

Վերաապահովագրական շուկայի համաշխարհային առաջատարներից Swiss Re շվեցարական ընկերությունը հաստատել է իր համաձայնությունը «Փրայմ»-ի մասնակցությամբ ստորագրելու գույքային ռիսկերի վերաապահովագրության գլխավոր պայմանագիր ՀՀ հինգ ապահովագրական ընկերությունների հետ:
Վերաապահովագրության պայմանագրի համաձայն «Փրայմ»-ը հանդիսանում է Վերաապահովագրող բրոքեր` պայմանագրի լիակատար օժանդակման լիազորություններով:

2016 թվականի նոյեմբերի 22 – 23-ը, Մոսկվայում կայացան վերաապահովագրողների նոյեմբերյան գործարար հանդիպումները, որին մասնակցեցին 99 ընկերություն 21 երկրից:
«Փրայմ»-ի հերթական մասնակցությունը հնարավորություն տվեց քննարկել վերաապահովագրական շուկայի զարգացման միտումները և համաձայնեցնել 2017թ.-ի վերաապահովագրության կազմակերպման հարցերը:

Թարմացվել է` 24.10․2024
Բաժնետերեր և Ներդրողներ

«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում: Ունի նշանակալից մասնակցություն ունեցող մեկ մասնակից, ով իրավունք ունի առանց սահմանափակման ստանալու ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեությանը վերաբերող ամողջական և սպառիչ տեղեկություններ:

Ընկերությունը ՀՀ Կենտրոնական Բանկի խորհդի որոշումով հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրատարակումը» թիվ 8/03 Կանոնակարգի 4-րդ գլխի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նպատակահարմար  չի գտնում հրապարակել Կանոնակարգով սահմանված տեղեկությունները իր կայքում:

Թարմացվել է` 04.05.2021
Հաշվետվություններ
Ընթացիկ Տարի. 2024

Թարմացվել է` 24.10.2024
Կարգավորում

«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ի կողմից ծառայությունների մատուցումը կարգավորող հիմնական օրենքներն ու իրավական ակտերը բերված են ստորև.

Թարմացվել է` 17.01.2018
Հաճախորդի Իրավունքները

«Փրայմ»-ին ուղված բողոք-պահանջների ուսումնասիրման գործընթացը կարգավորվում է «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի աշխատանքի կազմակերպման կանոնակարգ»-ի «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի կարգ»-ում` գլուխ 8-րդ, սահմանված ընթացակարգի համաձայն:

Մեզ հետ կապ հաստատելու համար այցելեք կայքի Հետադարձ կապ բաժին:

Ֆիզիկական անձ հանդիսացող ապահովադիրը կամ ապահովագրական խորհրդատվություն ստացած անձը հնարավորություն ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ ընկերության և իր միջև ծագած վեճերը լուծելու և վերջինիս իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Թարմացվել է` 22.06.2017
Ֆինանսական Համակարգի Հաշտարար

Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդը հնարավորություն ունի դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին և բողոքարկել «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ընկերության կամ վերջինիս անունից հանդես եկող իրավասու անձանց գործողությունները կապված`

  • Ստորագրված պայմանագրի, համաձայնագրի կամ այլ կերպ ձեռք բերված պայմանավորվածությամբ սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ լիարժեք կատարման հետ,
  • Պայմանավորվածություն ձեռք բերելուց և ծառայություններ մատուցելուց հրաժարվելու հետ:


Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գտնվում է`

Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` +374 60 70-11-11
Ֆաքս` +374 10 58-24-21
Էլ. փոստ` info@fsm.am

Գրասենյակի աշխատանքային ժամերն են` 09:00 - 18:00, բացի հանգստյան և տոն օրերից, ընդմիջում` 13:00 - 14:00: Թարմացվել է` 27.12.2016
Կայքում հնչում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի «Զանգիր ինձ» երաժշտական ֆանտազիան:

Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տալ հայերենին:
«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքում տեղադրված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության համար: