Փրայմ Ինշուըրնս Բրոքերս

Lloyd’s-ի բրոքեր՝ տարածաշրջանային փորձառությամբ և համաշխարհային հասանելիությամբ։

Մեր մասին

Սահմանելով նշաձող, կերտելով պատմություն

Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ը Lloyd’s-ի հավատարմագրված բրոքեր է և ավելի քան 30 տարի մատուցում է ապահովագրական և վերաապահովագրական միջնորդային ծառայություններ կորպորատիվ հաճախորդներին, բրոքերներին, ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններին։

Հիմնադրված 1995 թվականին՝ Փրայմ-ը հանդիսանում է առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքերը Հայաստանի Հանրապետությունում, գործելով ԱՊԲ 0001 լիցենզիայի ներքո։

Փրայմ-ը անկախ ընտանեկան բիզնես է, որը ղեկավարում է Սիրանուշ Յախշիբեկյանը, ընկերության հիմնադիր Արտավազդ Յախշիբեկյանի դուստրը։

Հայաստանում և տարածաշրջանում ձևավորված բազմամյա փորձառությունը համադրելով Լոնդոնի Lloyd’s-ի և աշխարհի առաջատար ապահովագրական շուկաների անմիջական հասանելիության հետ՝ Փրայմ-ը եզակի դիրքավորում ունի՝ իր հաճախորդներին առաջարկելու նրանց կարիքներին համապատասխան անհատականացված ապահովագրական լուծումներ։

Մեր առաքելությունն է Հայաստանը և տարածաշրջանը կապել համաշխարհային ապահովագրական հնարավորությունների հետ՝ առաջարկելով նորարարական ապահովագրական լուծումներ, որոնք պաշտպանում են մեր հաճախորդների շահերը, ստեղծում երկարաժամկետ արժեք և նպաստում տարածաշրջանային ապահովագրական շուկայի կայուն զարգացմանը։

llyods-broker

Lloyd’s-ը աշխարհի առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկան է, որը միավորում է բարձրակարգ անդերրայթերների և բրոքերների:

Lloyd’s-ի գործունեության հիմքում ընկած է համատեղ փորձի և մասնագիտական գիտելիքի ուժը, որի շնորհիվ այն նպաստում է առավել վստահ և կայուն աշխարհի ձևավորմանը՝ հնարավորություն ընձեռելով ապահովագրել ավելի քան 200 երկրների ռիսկերը՝ անկախ դրանց ոլորտից, բարդությունից կամ ծավալից։

Փրայմ-ի՝ Lloyd’s-ի հավատարմագրված բրոքերի կարգավիճակ ստանալու շնորհիվ Հայաստանը պաշտոնապես ներկայացված է Lloyd’s-ի գրանցամատյանում՝ տեղական հավատարմագրված բրոքերի միջոցով։
Սա կարևոր ինստիտուցիոնալ ձեռքբերում է Հայաստանի ապահովագրական ոլորտի համար։

Այս հեղինակավոր կարգավիճակը Փրայմ-ին հնարավորություն է տալիս հայկական, տարածաշրջանային և միջազգային ապահովագրական ու վերաապահովագրական ծրագրերը տեղաբաշխել անմիջապես Lloyd’s-ի շուկայում՝ հաճախորդներին և գործընկերներին տրամադրելով նորարարական, անհատականացված լուծումներ, որոնք ապահովված են աշխարհի ամենահուսալի, ֆինանսապես կայուն և հեղինակավոր ապահովագրական շուկայի կողմից։

2026 թվականի հունվարին Փրայմ-ը պաշտոնապես հավատարմագրվել է որպես Lloyd’s-ի բրոքեր՝ ստանալով ուղիղ մուտք դեպի Լոնդոնի Lloyd’s և դառնալով Lloyd’s-ի էկոհամակարգի լիիրավ անդամ։

Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրումը շնորհվում է միայն այն ընկերություններին, որոնք համապատասխանում են կորպորատիվ կառավարման, ֆինանսական կայունության, գործառնական արդյունավետության և մասնագիտական կարողությունների նկատմամբ Lloyd’s-ի բարձր չափանիշներին։

Սա արտացոլում է Փրայմ-ի հավատարմությունը՝ իր հաճախորդներին և գործընկերներին համաշխարհային մակարդակի ապահովագրական և վերաապահովագրական լուծումներ տրամադրելու գործում։

Գրանցման հղում

Փրայմ-ի դիրքը շուկայում

• 0 Հիմնադրման տարեթիվ
• 1-ին Ապահովագրական և վերաապահովագրական բրոքերը Հայաստանում
• 0 Տարվա փորձ
• 0 Միջազգային գործընկեր
• 0 Սպասարկած երկիր

Սպասարկման որակ

• 0 ժամ միջին արձագանքման ժամանակ
• 0 Հաճախորդակենտրոն մոտեցում
• 0 Հայցերի կարգավորման գոհունակություն
• 0 Պայմանագրերի վերակնքման ցուցանիշ
• 0 Մասնագիտական պատասխանատվության հայցեր

Ֆինանսական կայունություն

• 15․6 Ամիս գործունեության ֆինանսավորման պաշար
• 0 Դրական աուդիտորական եզրակացություն
• 0 Վճարունակության գործակից
• 1.81x Իրացվելիության գործակից
• 84.4% Համախառն շահութաբերություն

Մեր պատմությունը

Մեր պատմությունը ձևավորվել է նորարարական ձեռքբերումներով, Հայաստանի ապահովագրական ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումով, միջազգային ճանաչմամբ և մեր հաճախորդների ու գործընկերների համար երկարաժամկետ արժեք ստեղծելու անսասան հանձնառությամբ։

Հայաստանում առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքեր դառնալուց մինչև Lloyd’s-ի հավատարմագրված բրոքերի կարգավիճակ ստանալը՝ մեր ուղին արտացոլում է գերազանցության, առաջնորդության և շարունակական զարգացման ձգտումը։

Ծանոթացե՛ք այն կարևոր հանգրվաններին, որոնք ձևավորել են Փրայմ-ը, և այն ազդեցությանը, որը մենք շարունակում ենք ունենալ այսօր։

Նորություններ

1. GAIP – «Տարվա բրոքեր» մրցանակ

04.06.2026

GAIP – «Տարվա բրոքեր» մրցանակ

Փրայմ-y արժանացել է GAIP – InsureTek Armenia 2026 համաժողովի «Տարվա բրոքեր» մրցանակին՝ ի նշան մասնագիտական գերազանցությա...

2. 24.03.2026

Լոնդոնի Lloyd's-ի հավատարմագրման պաշտոնական արարողություն

Փրայմ-ը պաշտոնապես նշեց Լոնդոնի Lloyd's-ի բրոքերի հավատարմագրումը հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցում էին Հայաստանի...

Լոնդոնի Lloyd's-ի հավատարմագրման պաշտոնական արարողություն
3. Նոր գրասենյակ

01.03.2026

Նոր գրասենյակ

Փրայմ-ը տեղափոխվեց իր նոր գրասենյակ՝ արտացոլելով ընկերության շարունակական աճն ու միջազգային գործունեության ընդլայնումը։...

Փրայմ-ի Թիմը

Միասնական հանձնառություն՝ ստեղծելու երկարաժամկետ արժեք մեր հաճախորդների և գործընկերների համար։

• Սիրանուշ Յախշիբեկյան

Սիրանուշ Յախշիբեկյան

Գործադիր տնօրեն

• Ռազմիկ Կեսոյան

Ռազմիկ Կեսոյան

Գլխավոր հաշվապահ

Հիմնադրի խոսք

«Փրայմ-ը Հայաստանի ապահովագրական շուկայի ձևավորման և զարգացման ակտիվ մասնակիցն է, որը գործունեության առաջին իսկ օրվանից անշեղորեն հավատարիմ է մնացել իր հիմնարար սկզբունքներին՝ մասնագիտական գերազանցությանը, ճկունությանը, վստահելիությանը, բարձր որակին և հաճախորդի շահերի անվերապահ պաշտպանությանը։

Հենց այդ արժեքներն են դարձել մեր կայունության, հեղինակության, վաստակած հարգանքի և միջազգային ճանաչման հիմքը։

Ամեն օր մենք շարունակում ենք կրել մեր հաճախորդների և գործընկերների վստահության պատասխանատվությունը՝ կառուցելով ապագան նույն նվիրվածությամբ, որով սկսեցինք մեր ճանապարհը՝ այսօր արդեն որպես Lloyd's-ի բրոքեր՝ ամրապնդելով Հայաստանի ներկայությունը համաշխարհային ապահովագրական շուկայում»։

Արտավազդ Յախշիբեկյան
Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ի հիմնադիր

Արտավազդ Յախշիբեկյանը Հայաստանի ամենահարգված ապահովագրական մասնագետներից է և հայկական ապահովագրական շուկայի ձևավորման ու զարգացման առանցքային դերակատարներից մեկը։ Նրա առաջնորդությունն ու մասնագիտական փորձը նշանակալի ներդրում են ոլորտի կայացման և զարգացման գործում։

Վաստակած հարգանք:ㅤㅤㅤՎաստակած վստահություն։ㅤㅤㅤՄենք լուծում ենք Ձեր ապահովագրական խնդիրները:ㅤㅤㅤ

Անզիջում արժեքներ։ㅤㅤㅤՓորձառությամբ՝ առաջնորդ։ㅤㅤㅤՍահմանելով նշաձող, կերտելով պատմություն։ㅤㅤㅤ

Խթանելով զարգացումը։ㅤㅤㅤՄասնագիտացած՝ բարդ լուծումներում։ㅤㅤㅤ

Ծառայություններ

Մեկ գործընկեր։ Անսահման հնարավորություններ։

Փրայմ-ը միջազգային մակարդակի ապահովագրական, վերաապահովագրական և ռիսկերի կառավարման լուծումներ է տրամադրում կորպորատիվ հաճախորդներին, փոքր և միջին ձեռնարկություններին, միջազգային ընկերություններին, բրոքերներին և ապահովագրական ընկերություններին՝ Լոնդոնի Lloyd’s-ի և աշխարհի առաջատար ապահովագրական շուկաների անմիջական հասանելիության շնորհիվ։

Յուրաքանչյուր լուծում ձևավորվում է մեր հաճախորդների և գործընկերների առանձնահատուկ նպատակների, կարիքների և ռիսկային միջավայրի խորքային ընկալման հիման վրա։

Համադրելով համաշխարհային շուկաների հասանելիությունը և տասնամյակների մասնագիտական փորձը՝ մենք մշակում ենք լուծումներ, որոնք դուրս են գալիս ավանդական ապահովագրության սահմաններից։

Ապահովագրական հարաբերությունների առանցքում

Մեկ կոնտակտ։ Լիարժեք համակարգում։

Առաջնորդվելով հաճախորդակենտրոն մոտեցմամբ՝ Փրայմ-ը միավորում է ապահովագրական հարաբերությունների բոլոր մասնակիցներին, համակարգում ապահովագրական գործընթացի յուրաքանչյուր փուլը և ապահովում պարզություն և լիարժեք վերահսկողություն ապահովագրության ամբողջ գործընթացում։

Ռիսկի կրող

Հաճախորդ

Ռիսկի կրող

Հաճախորդ

Պաշտպանում ենք Ձեր շահերը՝ առանց փոխզիջումների։

Ռիսկի կրող

Ապահովագրող

Ռիսկի կրող

Ապահովագրող

Կայուն գործընկերություն՝ կառուցված վստահության վրա։

Գլոբալ գործընկեր

Վերաապահովագրող

Գլոբալ գործընկեր

Վերաապահովագրող

Որակյալ ռիսկեր՝ մասնագիտական ներկայացմամբ։

Փրայմ-ի ստեղծած արժեքը

Մենք ապահովում ենք մտքի հանգստություն մեր հաճախորդների և գործընկերների համար։

Փրայմ-ի հետ համագործակցությունը նշանակում է ապահովագրական գործընթացի ամբողջական կազմակերպում՝ ռիսկի գնահատումից մինչև պայմանագրի իրականացումն ու վնասի կարգավորումը։

• 01 Ռիսկերի գնահատում

Ռիսկերի գնահատում

• 02 Մասնագիտական խորհրդատվություն

Մասնագիտական խորհրդատվություն

• 03 Ապահովագրական ծրագրերի մշակում

Ապահովագրական ծրագրերի մշակում

• 04 Վերաապահովագրություն

Վերաապահովագրություն

• 05 Հայցերի կառավարում

Հայցերի կառավարում

• 06 Միջսահմանային ապահովագրական տեղաբաշխումներ

Միջսահմանային ապահովագրական տեղաբաշխումներ

• 07 Միջազգային ծրագրերի տեղայնացում

Միջազգային ծրագրերի տեղայնացում

• 08 Հայկական ներդրումների ապահովագրական պաշտպանություն արտերկրում

Հայկական ներդրումների ապահովագրական պաշտպանություն արտերկրում

Հեղինակությունը ամենաթանկ ակտիվն է

Հաշվետվություններ

Փրայմ-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատրաստում և ներկայացնում է եռամսյակային և տարեկան կարգավորող հաշվետվություններ, համաձայն Հայաստանի Հանրապետության «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի, մասնավորապես՝ 96-րդ հոդվածի, որը կարգավորում է ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ներկայացման, տեղեկատվության հրապարակման և հաշվապահական հաշվառման պահանջները։

Ընկերությունը պատշաճ կերպով կատարում է ապահովագրական բրոքերների համար սահմանված բոլոր հաշվետվական և տեղեկատվության բացահայտման պարտավորությունները՝ ապահովելով ֆինանսական և կարգավորող տեղեկատվության ժամանակին, ճշգրիտ և թափանցիկ ներկայացումը իրավասու վերահսկող մարմիններին։

Հաշվետվություններ

Գրանցում և լիցենզիա

Ընկերությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին տրամադրված ԱՊԲ թիվ 0001 անժամկետ լիցենզիայի հիման վրա։

Գրանցում և լիցենզիա

Բաժնետերեր և ներդրողներ

Փրայմ-ը մասնավոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է և չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում։

Ընկերությունն ունի մեկ մասնակից (բաժնետեր), որն գործող օրենսդրությանը և ընկերության կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան ունի անսահմանափակ հասանելիություն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված 8/03 կանոնակարգի 4-րդ գլխի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումների հաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկատվության հրապարակման պահանջների շրջանակում Ընկերությունն ազատված է իր պաշտոնական կայքում բաժնետերերի և կորպորատիվ բնույթի որոշ տեղեկությունների հրապարակման պարտականությունից։

Միաժամանակ, Փրայմը հավատարիմ է կորպորատիվ կառավարման, թափանցիկության և կարգավորող պահանջների պահպանման բարձր չափանիշներին՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտադիր տեղեկատվությունների պատշաճ հրապարակումը։

Հաճախորդի իրավունքներ

Փրայմը հանձնառու է ապահովելու, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա մասնագիտական, թափանցիկ և արդար սպասարկում։ Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս իր հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության և բողոքների քննության մեխանիզմների ապահովմանը։

Փրայմը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգավորող շրջանակի ներքո։ Կենտրոնական բանկը հանդիսանում է ապահովագրական ոլորտի կարգավորող և վերահսկող մարմինը, որը վերահսկում է գործող օրենսդրության պահանջների պահպանումը և նպաստում ֆինանսական համակարգի կայունության ու ամբողջականության ապահովմանը։

Փրայմ-ի գործողությունների վերաբերյալ բողոքներն ու պահանջները քննվում են «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» ՍՊԸ-ի գործադիր մարմնի աշխատանքի կազմակերպման կարգի 8-րդ գլխով սահմանված «Հաճախորդների բողոքների և պահանջների քննության կարգի» համաձայն։ Հաճախորդները կարող են ներկայացնել իրենց բողոքները կամ դիմումները սույն կայքի «Կոնտակտներ» բաժնում նշված կապի միջոցներով։

Բացի այդ, ապահովագրական բրոքերային ծառայություններ ստացած ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, իրավունք ունեն իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով դիմելու Հայաստանի Հանրապետության Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ անկախ կառույցի, որը ստեղծվել է ֆինանսական կազմակերպությունների և սպառողների միջև ծագած վեճերն անաչառ, արդյունավետ և արտադատական կարգով լուծելու նպատակով։

ՄԵՐ ԹԻՄԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՁԵԶ