Փրայմ Ինշուըրնս Բրոքերս
Lloyd’s-ի բրոքեր՝ տարածաշրջանային փորձառությամբ և համաշխարհային հասանելիությամբ։
Մեր մասին
Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ը Lloyd’s-ի հավատարմագրված բրոքեր է և ավելի քան 30 տարի մատուցում է ապահովագրական և վերաապահովագրական միջնորդային ծառայություններ կորպորատիվ հաճախորդներին, բրոքերներին, ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններին։
Հիմնադրված 1995 թվականին՝ Փրայմ-ը հանդիսանում է առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքերը Հայաստանի Հանրապետությունում, գործելով ԱՊԲ 0001 լիցենզիայի ներքո։
Փրայմ-ը անկախ ընտանեկան բիզնես է, որը ղեկավարում է Սիրանուշ Յախշիբեկյանը, ընկերության հիմնադիր Արտավազդ Յախշիբեկյանի դուստրը։
Հայաստանում և տարածաշրջանում ձևավորված բազմամյա փորձառությունը համադրելով Լոնդոնի Lloyd’s-ի և աշխարհի առաջատար ապահովագրական շուկաների անմիջական հասանելիության հետ՝ Փրայմ-ը եզակի դիրքավորում ունի՝ իր հաճախորդներին առաջարկելու նրանց կարիքներին համապատասխան անհատականացված ապահովագրական լուծումներ։
Մեր առաքելությունն է Հայաստանը և տարածաշրջանը կապել համաշխարհային ապահովագրական հնարավորությունների հետ՝ առաջարկելով նորարարական ապահովագրական լուծումներ, որոնք պաշտպանում են մեր հաճախորդների շահերը, ստեղծում երկարաժամկետ արժեք և նպաստում տարածաշրջանային ապահովագրական շուկայի կայուն զարգացմանը։
Lloyd’s-ը աշխարհի առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկան է, որը միավորում է բարձրակարգ անդերրայթերների և բրոքերների:
Lloyd’s-ի գործունեության հիմքում ընկած է համատեղ փորձի և մասնագիտական գիտելիքի ուժը, որի շնորհիվ այն նպաստում է առավել վստահ և կայուն աշխարհի ձևավորմանը՝ հնարավորություն ընձեռելով ապահովագրել ավելի քան 200 երկրների ռիսկերը՝ անկախ դրանց ոլորտից, բարդությունից կամ ծավալից։
Փրայմ-ի՝ Lloyd’s-ի հավատարմագրված բրոքերի կարգավիճակ ստանալու շնորհիվ Հայաստանը պաշտոնապես ներկայացված է Lloyd’s-ի գրանցամատյանում՝ տեղական հավատարմագրված բրոքերի միջոցով։
Սա կարևոր ինստիտուցիոնալ ձեռքբերում է Հայաստանի ապահովագրական ոլորտի համար։
Այս հեղինակավոր կարգավիճակը Փրայմ-ին հնարավորություն է տալիս հայկական, տարածաշրջանային և միջազգային ապահովագրական ու վերաապահովագրական ծրագրերը տեղաբաշխել անմիջապես Lloyd’s-ի շուկայում՝ հաճախորդներին և գործընկերներին տրամադրելով նորարարական, անհատականացված լուծումներ, որոնք ապահովված են աշխարհի ամենահուսալի, ֆինանսապես կայուն և հեղինակավոր ապահովագրական շուկայի կողմից։
2026 թվականի հունվարին Փրայմ-ը պաշտոնապես հավատարմագրվել է որպես Lloyd’s-ի բրոքեր՝ ստանալով ուղիղ մուտք դեպի Լոնդոնի Lloyd’s և դառնալով Lloyd’s-ի էկոհամակարգի լիիրավ անդամ։
Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրումը շնորհվում է միայն այն ընկերություններին, որոնք համապատասխանում են կորպորատիվ կառավարման, ֆինանսական կայունության, գործառնական արդյունավետության և մասնագիտական կարողությունների նկատմամբ Lloyd’s-ի բարձր չափանիշներին։
Սա արտացոլում է Փրայմ-ի հավատարմությունը՝ իր հաճախորդներին և գործընկերներին համաշխարհային մակարդակի ապահովագրական և վերաապահովագրական լուծումներ տրամադրելու գործում։
Մեր պատմությունը ձևավորվել է նորարարական ձեռքբերումներով, Հայաստանի ապահովագրական ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումով, միջազգային ճանաչմամբ և մեր հաճախորդների ու գործընկերների համար երկարաժամկետ արժեք ստեղծելու անսասան հանձնառությամբ։
Հայաստանում առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքեր դառնալուց մինչև Lloyd’s-ի հավատարմագրված բրոքերի կարգավիճակ ստանալը՝ մեր ուղին արտացոլում է գերազանցության, առաջնորդության և շարունակական զարգացման ձգտումը։
Ծանոթացե՛ք այն կարևոր հանգրվաններին, որոնք ձևավորել են Փրայմ-ը, և այն ազդեցությանը, որը մենք շարունակում ենք ունենալ այսօր։
Ինչպես սկսվեց մեր պատմությունը
1993 թվականին Փոթիի նավահանգստում տեղի ունեցած մի դեպք դարձավ Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ի ստեղծման նախադրյալը։ Այդ օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանում մնացել էր ընդամենը երկու օրվա ցորենի պաշար, մինչդեռ ցորեն տեղափոխող նավը հրաժարվում էր մոտենալ նավահանգստին՝ քաղաքացիական ընդվզումների վերաբերյալ ստացված տեղեկատվության պատճառով։
Փրայմ-ի հիմնադիր Արտավազդ Յախշիբեկյանը, ով այդ օրը իր մեկ այլ բիզնեսի գործով գտնվում էր Փոթիի նավահանգստում, պատահաբար հանդիպեց Lloyd's-ի բրոքեր Exall Warren Darby ընկերության ներկայացուցիչ Peter Wacogne-ին։ Նրանց միջև տեղի ունեցած քննարկման արդյունքում, Peter Wacogne-ը տրամադրեց ապահովագրական լրացուցիչ երաշխիքներ և նավը բեռնաթափվեց, ու ցորենն անվտանգ տեղափոխվեց Հայաստան։
Այս իրադարձությունը Արտավազդ Յախշիբեկյանի մոտ հետաքրքրություն առաջացրեց Lloyd's-ի ապահովագրական մշակույթի նկատմամբ և դարձավ այն գաղափարի սկիզբը, որի նպատակն էր միջազգային ապահովագրական փորձը բերել Հայաստան։ Շուտով Exall Warren Darby-ն որոշեց բացել իր ներկայացուցչությունը Երևանում, իսկ 1995 թվականին հիմնադրվեց Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ը, որը Lloyd's-ի հնագույն բրոքեր՝ Bain Hogg International-ի առաջարկությամբ դարձավ վերջինիս բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։
Հայաստանը՝ համաշխարհային ապահովագրական քարտեզի վրա
Փրայմ-ը տարիներ շարունակ ներկայացրել է Հայաստանի ապահովագրական շուկան միջազգային հեղինակավոր համաժողովներում, զարգացրել ռազմավարական համագործակցություն առաջատար ապահովագրողների, վերաապահովագրողների և բրոքերների հետ, ինչպես նաև նպաստել միջազգային փորձի, լավագույն գործելակերպերի և նորարարական ապահովագրական լուծումների ներդրմանը Հայաստանում։
Փրայմ-ի հետ համագործակցությամբ, հայկական շուկա են մուտք գործել աշխարհի մի շարք հեղինակավոր ապահովագրական, վերաապահովագրական և բրոքերային ընկերություններ, այդ թվում՝ Bain Hogg, Munich Re, Swiss Re, Partner Re, VIG Re, Allianz, AIG, MetLife, TT Club, ACE, Chubb, AON, Marsh, Willis, DIOT Siaci, Kay International, և այսօր արդեն՝ Լլոյդս-ի բազմաթիվ սինդիկատներ։
Որտեղ ենք այսօր
Այսօր Փրայմ-ը Lloyd's-ի հավատարմագրված բրոքեր է՝ վստահելի կամուրջ հանդիսանալով Լոնդոնի Lloyd's-ի և Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի ապահովագրական շուկաների միջև։
Այսօր Փրայմ-ը առավել քան երբևէ ամուր դիրքեր ունի ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային ապահովագրական ասպարեզում։
Մեր ուժը մեր բազմամյա փորձի, ֆինանսական կայունության, անսասան արժեքների և միջազգային գործընկերների վստահության մեջ է։
Փրայմ-ը սահմանել և պահպանում է վստահելիության այնպիսի նշաձող, որտեղ ընկերության գործողությունները մշտապես համահունչ են հնչած խոսքերին, իսկ ընկերության ֆունդամենտը վաստակած հարգանքն է։
Ավելի քան երեք տասնամյակ Փրայմ-ը նշանակալի դերակատարություն է ունենում Հայաստանի ապահովագրական ոլորտի զարգացման գործում՝ նպաստելով նորարարությունների ներդրմանը, մասնագիտական գիտելիքի տարածմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը։
Այսօր հայկական ապահովագրական շուկայում կիրառվող բազմաթիվ գործելակերպեր առաջին անգամ ներդրվել կամ նախաձեռնվել են հենց Փրայմ-ի կողմից։
Ոլորտի զարգացման առաջամարտիկ
Փրայմ-ը եղել է Հայաստանի ապահովագրական շուկայում մի շարք նորարարությունների նախաձեռնողը՝
Ներդրում գիտելիքի և կրթության մեջ
Ապահովագրական ոլորտի նոր սերնդի մասնագետների ձևավորման նպատակով Փրայմ-ը՝
Երկարաժամկետ ժառանգություն
Փրայմ-ի ներդրումը սահմանափակված չէ միայն բիզնեսով։ Ընկերությունն իր գործունեության ընթացքում՝
04.06.2026
Փրայմ-y արժանացել է GAIP – InsureTek Armenia 2026 համաժողովի «Տարվա բրոքեր» մրցանակին՝ ի նշան մասնագիտական գերազանցությա...
Փրայմ-y արժանացել է GAIP – InsureTek Armenia 2026 համաժողովի «Տարվա բրոքեր» մրցանակին՝ ի նշան մասնագիտական գերազանցության, նորարարության և Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման գործում ընկերության ունեցած ներդրման։
Միջոցառումը կազմակերպվել էր Ապահովագրական տեխնոլոգիաների մասնագետների համաշխարհային ասոցիացիայի (GAIP) և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համատեղ նախաձեռնությամբ՝ համախմբելով ապահովագրական ընկերությունների ղեկավարների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, insurtech ոլորտի նորարարների, տեխնոլոգիական ընկերությունների և ոլորտի փորձագետների՝ տարածաշրջանից և միջազգային շուկաներից։ Այսօր GAIP-ը ճանաչված միջազգային հարթակ է, որը նպաստում է ապահովագրական ոլորտում նորարարությանը, թվային փոխակերպմանը, փորձի փոխանակմանն ու համագործակցության զարգացմանը։
Այս մրցանակին արժանանալը նման հեղինակավոր միջազգային մասնագիտական համայնքի շրջանակում և՛ մեծ պատիվ է, և՛ պատասխանատվություն։ Այն վկայում է Փրայմի հետևողական հանձնառության մասին՝ մասնագիտական գերազանցությանը, նորարարությանը և Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացմանը։
Փրայմը խորին շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին, գործընկերներին և ամբողջ ապահովագրական համայնքին այս բարձր գնահատականի համար և շարունակելու է իր առաքելությունը՝ Հայաստանի ապահովագրական շուկան կապելով միջազգային հնարավորությունների հետ և տեղական շուկա բերելով համաշխարհային չափանիշներն ու լավագույն փորձը։
24.03.2026
Փրայմ-ը պաշտոնապես նշեց Լոնդոնի Lloyd's-ի բրոքերի հավատարմագրումը հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցում էին Հայաստանի...
Փրայմ-ը պաշտոնապես նշեց Լոնդոնի Lloyd's-ի բրոքերի հավատարմագրումը հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, երկրի բանկային և ապահովագրական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և պատվավոր հյուրեր։
Միջոցառումը խորհրդանշում էր ոչ միայն ընկերության կարևոր ձեռքբերումը, այլև նշանակալի հանգրվան Հայաստանի ֆինանսական ոլորտի համար՝ փաստելով, որ հայկական ընկերությունը հաջողությամբ դարձել է համաշխարհային ապահովագրական և վերաապահովագրական համակարգի մաս։
Արարողությունը նշանավորեց մի ճանապարհ, որը կառուցվել է տասնամյակների նվիրված աշխատանքի, մասնագիտական գերազանցության և անկախ ապահովագրական բրոքերության արժեքների նկատմամբ անսասան հավատքի հիման վրա։
Փրայմի համար այս երեկոն ոչ միայն անցած ուղու արժևորումն էր, այլև միջազգային համագործակցության նոր փուլի սկիզբ և Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացմանը շարունակական ներդրում ունենալու հանձնառության վերահաստատում։
01.03.2026
Փրայմ-ը տեղափոխվեց իր նոր գրասենյակ՝ արտացոլելով ընկերության շարունակական աճն ու միջազգային գործունեության ընդլայնումը։...
Փրայմ-ը տեղափոխվեց իր նոր գրասենյակ՝ արտացոլելով ընկերության շարունակական աճն ու միջազգային գործունեության ընդլայնումը։ Հավատարիմ մնալով Լոնդոնի Lloyd's-ի մշակույթին՝ հարգելով պատմությունը և միաժամանակ ձգտելով առաջընթացի, Փրայմն ընտրեց առանձնահատուկ մշակութային արժեք ներկայացնող տարածք։
Նոր գրասենյակը նախկինում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի դերասան Խորեն Աբրահամյանի բնակավայրը։ Տեղափոխության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մշակութային ժառանգության պահպանմանը. գրասենյակում խնամքով պահպանվել են բնակարանի ինքնատիպ ճարտարապետական տարրերը, այդ թվում՝ դերասանի ձեռքով կառուցված բուխարին։
Փրայմի գրասենյակի տեղակայումը այս պատմական շենքում նաև արտացոլում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ու արժևորմանը նպաստելու հանձնառությունը։
Նոր գրասենյակը ստեղծում է ժամանակակից և ընդարձակ աշխատանքային միջավայր, որը համապատասխանում է ընկերության շարունակական զարգացմանը և մարմնավորում է Փրայմի հիմնական արժեքները։ Փրայմի համար Lloyd's-ի մշակույթը չի սահմանափակվում միայն միջազգային շուկայում գործունեությամբ. այն ամենօրյա հանձնառություն է մասնագիտական բարձր չափանիշներին, ազնվությանը, մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքին և շարունակական կատարելագործմանը։
22.01.2026
Փրայմ-ը դարձավ Լոնդոնի Lloyd's-ի հավատարմագրված բրոքեր՝ պաշտոնապես միանալով աշխարհի առաջատար ապահովագրական և վերաապահովա...
Փրայմ-ը դարձավ Լոնդոնի Lloyd's-ի հավատարմագրված բրոքեր՝ պաշտոնապես միանալով աշխարհի առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկային։ Այս կարևոր ձեռքբերումը Փրայմին ապահովեց անմիջական հասանելիություն Լոնդոնի Lloyd's-ի շուկային։
Հավատարմագրումը հնարավորություն է տալիս ընկերությանը հայկական, տարածաշրջանային և միջազգային ապահովագրական ու վերաապահովագրական ռիսկերը տեղաբաշխել անմիջապես Lloyd's-ի սինդիկատներում և միջազգային ապահովագրական շուկայում։
Lloyd's-ի հավատարմագրումը պարզապես մասնագիտական կարգավիճակ չէ։ Այն վկայում է տեխնիկական բարձր փորձառության, ֆինանսական վստահելիության, կարգավորող պահանջներին համապատասխանության և միջազգային հեղինակության մասին։ Փրայմի համար այն նոր փուլի սկիզբ է, որը բնութագրվում է առավել մեծ պատասխանատվությամբ, միջազգային շուկաների ավելի լայն հասանելիությամբ և հաճախորդներին ու գործընկերներին համաշխարհային մակարդակի ապահովագրական և վերաապահովագրական լուծումներ առաջարկելու ընդլայնված հնարավորություններով։
Որպես այս հեղինակավոր հավատարմագրումն ստացած առաջին հայկական ընկերություն՝ Փրայմը շարունակում է ամրապնդել Հայաստանի կապը համաշխարհային ապահովագրական համայնքի հետ՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը։
19.11.2025
Փրայմ-ը հպարտությամբ նշում է իր գործունեության 30-ամյակը՝ երեք տասնամյակ լինելով ոչ միայն Հայաստանի առաջին և ամենահին ապ...
Փրայմ-ը հպարտությամբ նշում է իր գործունեության 30-ամյակը՝ երեք տասնամյակ լինելով ոչ միայն Հայաստանի առաջին և ամենահին ապահովագրական և վերաապահովագրական բրոքերային ընկերությունը, այլև երկրի ապահովագրական ոլորտում անընդմեջ գործունեություն ծավալող ամենահին ընկերությունը։
Հիմնադրման օրվանից Փրայմը հավատարիմ է մնացել մասնագիտական բարձր չափանիշներին, ազնվությանը, անկախությանը և բացառիկ սպասարկմանը։ Անցած երեք տասնամյակների ընթացքում ընկերությունը վաստակել է հաճախորդների և գործընկերների վստահությունը՝ ձևավորելով ապահովագրողների, վերաապահովագրողների, բրոքերների և գործարար գործընկերների ամուր ցանց ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկաներում։
Մուտք գործելով իր գործունեության չորրորդ տասնամյակ՝ Փրայմը շարունակում է ընդլայնել իր միջազգային համագործակցությունը, ստեղծել նոր հնարավորություններ և նույն նվիրվածությամբ նպաստել Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացմանը, ինչն արդեն 30 տարի հանդիսանում է ընկերության գործունեության հիմնասյունը։
Միասնական հանձնառություն՝ ստեղծելու երկարաժամկետ արժեք մեր հաճախորդների և գործընկերների համար։
Գործադիր տնօրեն
siranush@prime-insurance.com
Բջջ․ | WhatsApp +374 99 101 800
Հեռ․ +374 12 52 64 41
Գլխավոր հաշվապահ
accounting@prime-insurance.com
Բջջ․ | WhatsApp +374 55 448 444
Հաշվապահ
accounting@prime-insurance.com
Բջջ․ | WhatsApp +374 93 156 454
Ռազմավարական զարգացման խորհրդատու
Վերաապահովագրության ղեկավար
Ապահովագրական և վերաապահովագրական բրոքեր
ani.g@prime-insurance.com
Բջջ․ +374 55 002 113
Հեռ․ +374 12 52 64 41
Ապահովագրական և վերաապահովագրական բրոքեր
ruzanna@prime-insurance.com
Բջջ․ +374 55 002 118
Հեռ․ +374 12 52 64 41
Ապահովագրական և վերաապահովագրական բրոքեր
«Փրայմ-ը Հայաստանի ապահովագրական շուկայի ձևավորման և զարգացման ակտիվ մասնակիցն է, որը գործունեության առաջին իսկ օրվանից անշեղորեն հավատարիմ է մնացել իր հիմնարար սկզբունքներին՝ մասնագիտական գերազանցությանը, ճկունությանը, վստահելիությանը, բարձր որակին և հաճախորդի շահերի անվերապահ պաշտպանությանը։
Հենց այդ արժեքներն են դարձել մեր կայունության, հեղինակության, վաստակած հարգանքի և միջազգային ճանաչման հիմքը։
Ամեն օր մենք շարունակում ենք կրել մեր հաճախորդների և գործընկերների վստահության պատասխանատվությունը՝ կառուցելով ապագան նույն նվիրվածությամբ, որով սկսեցինք մեր ճանապարհը՝ այսօր արդեն որպես Lloyd's-ի բրոքեր՝ ամրապնդելով Հայաստանի ներկայությունը համաշխարհային ապահովագրական շուկայում»։
Արտավազդ Յախշիբեկյան
Փրայմ Ինշուըրնս Բրոքերս-ի հիմնադիր
Արտավազդ Յախշիբեկյանը Հայաստանի ամենահարգված ապահովագրական մասնագետներից է և հայկական ապահովագրական շուկայի ձևավորման ու զարգացման առանցքային դերակատարներից մեկը։ Նրա առաջնորդությունն ու մասնագիտական փորձը նշանակալի ներդրում են ոլորտի կայացման և զարգացման գործում։
Փրայմ-ը միջազգային մակարդակի ապահովագրական, վերաապահովագրական և ռիսկերի կառավարման լուծումներ է տրամադրում կորպորատիվ հաճախորդներին, փոքր և միջին ձեռնարկություններին, միջազգային ընկերություններին, բրոքերներին և ապահովագրական ընկերություններին՝ Լոնդոնի Lloyd’s-ի և աշխարհի առաջատար ապահովագրական շուկաների անմիջական հասանելիության շնորհիվ։
Յուրաքանչյուր լուծում ձևավորվում է մեր հաճախորդների և գործընկերների առանձնահատուկ նպատակների, կարիքների և ռիսկային միջավայրի խորքային ընկալման հիման վրա։
Համադրելով համաշխարհային շուկաների հասանելիությունը և տասնամյակների մասնագիտական փորձը՝ մենք մշակում ենք լուծումներ, որոնք դուրս են գալիս ավանդական ապահովագրության սահմաններից։
Առաջնորդվելով հաճախորդակենտրոն մոտեցմամբ՝ Փրայմ-ը միավորում է ապահովագրական հարաբերությունների բոլոր մասնակիցներին, համակարգում ապահովագրական գործընթացի յուրաքանչյուր փուլը և ապահովում պարզություն և լիարժեք վերահսկողություն ապահովագրության ամբողջ գործընթացում։
Ռիսկի կրող
Հաճախորդ
Պաշտպանում ենք Ձեր շահերը՝ առանց փոխզիջումների։
Ռիսկի կրող
Ապահովագրող
Կայուն գործընկերություն՝ կառուցված վստահության վրա։
Գլոբալ գործընկեր
Վերաապահովագրող
Որակյալ ռիսկեր՝ մասնագիտական ներկայացմամբ։
Մենք ապահովում ենք մտքի հանգստություն մեր հաճախորդների և գործընկերների համար։
Փրայմ-ի հետ համագործակցությունը նշանակում է ապահովագրական գործընթացի ամբողջական կազմակերպում՝ ռիսկի գնահատումից մինչև պայմանագրի իրականացումն ու վնասի կարգավորումը։
Ռիսկերի գնահատում
Յուրաքանչյուր արդյունավետ ապահովագրական ծրագիր սկսվում է ռիսկերի ճշգրիտ գնահատումից։
Փրայմ-ը համապարփակ վերլուծում է Ձեր բիզնեսի ռիսկային միջավայրը, բացահայտում հնարավոր խոցելի կողմերը և գնահատում դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա։
Ստացված արդյունքի հիման վրա Փրայմ-ը նախագծում է ակտիվների, պատասխանատվության և ֆինանսական կայունության պաշտպանության համար անհրաժեշտ ապահովագրական լուծումներ՝ ապահովելով հավասարակշռված ծածկույթ։
Մասնագիտական խորհրդատվություն
Ճիշտ ապահովագրական որոշումները հիմնված են մասնագիտական փորձի և շուկայի խորքային գիտելիքի վրա։
Փրայմ-ը տրամադրում է անկախ և մասնագիտացված խորհրդատվություն՝ աջակցելով իր հաճախորդներին ռիսկերի կառավարման և դիվերսիֆիկացման, ապահովագրական քաղաքականության և վերաապահովագրական լուծումների ընտրության, ինչպես նաև գործող ապահովագրական ծրագրերի գնահատման և օպտիմալացման գործընթացում։
Մեր նպատակն է առաջարկել մեր հաճախորդի գործունեության առանձնահատկություններին և ռազմավարական նպատակներին համապատասխան արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ։
Ապահովագրական ծրագրերի մշակում
Արդյունավետ ապահովագրական ծրագիրը պետք է համապատասխանի ոչ միայն ռիսկերին, այլև բիզնեսի ռազմավարական նպատակներին։
Փրայմ-ը մշակում է անհատականացված ապահովագրական ծրագրեր՝ բոլոր դասերով։
Տեղական ու միջազգային առաջատար ապահովագրողների հետ համագործակցության շնորհիվ մենք ընտրում ենք առավել արդյունավետ պայմանները՝ ապահովելով ծածկույթի և արժեքի լավագույն հավասարակշռությունը։
Վերաապահովագրություն
Փրայմ-ն ունի ռազմավարական և բացառիկ համագործակցություններ Lloyd's-ի սինդիկատների, աշխարհի առաջատար և տարածաշրջանի վստահելի վերաապահովագրողների, MGA-ների և միջազգային բրոքերների հետ՝ ապահովելով լայն վերաապահովագրական հնարավորություններ և մրցունակ պայմաններ։
Մենք առաջարկում ենք վերաապահովագրական լուծումներ ապահովագրության բոլոր դասերով՝ կառուցելով յուրաքանչյուր գործընկեր ապահովագրողի ռիսկային ռազմավարությանը համապատասխան ծրագրեր։
Վերաապահովագրական լուծումներ Ձեր բիզնեսի համար
Թրիթի վերաապահովագրություն
Երկարաժամկետ և կայուն վերաապահովագրական պաշտպանություն՝ ապահովագրական պորտֆելների համար։
Փրայմ-ը նախագծում, բանակցում և տեղաբաշխում է անհատականացված Գլխավոր վերաապահովագրական պայմանգրեր՝ ներառյալ համամասնական (Quota Share, Surplus) և ոչ համամասնական (Excess of Loss, Stop Loss, Catastrophe Excess of Loss) կառուցվածքները՝ ապահովելով ռիսկի արդյունավետ բաշխում և կապիտալի օպտիմալ օգտագործում։
Ֆակուլտատիվ վերաապահովագրություն
Ճկուն վերաապահովագրական լուծումներ առանձին ռիսկերի և խոշոր նախագծերի համար։
Փրայմ-ն օպերատիվ կերպով կազմակերպում է ֆակուլտատիվ և այլ անհատական վերաապահովագրական տեղաբաշխումներ՝ ներգրավելով միջազգային շուկաները բարդ, խոշոր կամ հատուկ փորձագիտական մոտեցում պահանջող ռիսկերի համար։
Ռետրոցեսիա
Ռազմավարական ռիսկերի փոխանցման լուծումներ վերաապահովագրողների համար։ Փրայմ-ը տեղաբաշխում է ռետրոցեսիոն ծրագրեր, որոնք նպատակաուղղված են վերաապահովագրական պորտֆելի արդյունավետության բարձրացմանը, խոշոր ռիսկային կուտակումների կառավարմանը և կապիտալի կայունության ամրապնդմանը։
Համագործակցելով Lloyd's-ի սինդիկատների և միջազգային առաջատար ռետրոցեսիոն շուկաների հետ՝ մենք տրամադրում ենք համամասնական և ոչ համամասնական ռետրոցեսիոն լուծումներ, որոնք նպաստում են պորտֆելի երկարաժամկետ կայունությանը։
Հայցերի կառավարում
Ներկայացնելով բացառապես հաճախորդի շահերը՝ Փրայմ-ն ապահովում է հայցի կարգավորման ամբողջ գործընթացի համակարգումը՝ պատահարի ծանուցումից մինչև հատուցման վերջնական վճարում։
Ապահովագրական պատահարի դեպքում հաճախորդը հաղորդակցվում է անմիջապես Փրայմ-ի հետ, իսկ մենք համակարգում ենք ամբողջ գործընթացը՝
Միջսահմանային ապահովագրական տեղաբաշխումներ
Օգտագործելով Լոնդոնի Lloyd's-ի և աշխարհի առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկաների անմիջական հասանելիությունը՝ Փրայմ-ը կազմակերպում է բարդ, բարձրարժեք և մասնագիտացված ռիսկերի միջսահմանային ապահովագրական և վերաապահովագրական տեղաբաշխումներ։
Մենք մշակում ենք միջազգային ապահովագրական ծրագրեր և կազմակերպում դրանց տեղաբաշխումները տարբեր իրավազորություններում։
Միջազգային ծրագրերի տեղայնացում
Գլոբալ ապահովագրական ծրագրեր
Փրայմ-ն ապահովում է գլոբալ ապահովագրական ծրագրերի տեղայնացում՝ դրանք համապատասխանեցնելով Հայաստանի օրենսդրական, կարգավորող և ապահովագրական շուկայի պահանջներին։
Հանդես գալով որպես տեղական բրոքեր, Փրայմ-ը՝
Միջազգային ապահովագրական լուծումների տեղայնացում
Փրայմը տեղայնացնում է միջազգային ապահովագրական ծածկույթները և պրոդուկտները՝ համադրելով Lloyd's-ի և համաշխարհային ապահովագրական շուկաների առաջատար փորձը Հայաստանի իրավական և ապահովագրական միջավայրի պահանջների հետ։
Մենք հարմարեցնում ենք միջազգային ապահովագրական ծածկույթները, պայմանագրային ձևակերպումները և ապահովագրական պրոդուկտները՝ ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը հայկական շուկայում։
Հայկական ներդրումների ապահովագրական պաշտպանություն արտերկրում
Փրայմ-ն աջակցում է հայկական ընկերություններին՝ արտերկրում իրականացվող ներդրումների, ակտիվների, նախագծերի և գործունեության ապահովագրական պաշտպանության կազմակերպման հարցում։
Օգտագործելով Lloyd's-ի և միջազգային ապահովագրական շուկաների հնարավորությունները՝ մենք մշակում ենք յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններին համապատասխան ապահովագրական լուծումներ՝ ապահովելով ռիսկերի արդյունավետ կառավարում և շարունակական պաշտպանություն։
Հեղինակությունը ամենաթանկ ակտիվն է
Փրայմ-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատրաստում և ներկայացնում է եռամսյակային և տարեկան կարգավորող հաշվետվություններ, համաձայն Հայաստանի Հանրապետության «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի, մասնավորապես՝ 96-րդ հոդվածի, որը կարգավորում է ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ներկայացման, տեղեկատվության հրապարակման և հաշվապահական հաշվառման պահանջները։
Ընկերությունը պատշաճ կերպով կատարում է ապահովագրական բրոքերների համար սահմանված բոլոր հաշվետվական և տեղեկատվության բացահայտման պարտավորությունները՝ ապահովելով ֆինանսական և կարգավորող տեղեկատվության ժամանակին, ճշգրիտ և թափանցիկ ներկայացումը իրավասու վերահսկող մարմիններին։
Փրայմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական բրոքերային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվային դաշտի պահանջներին լիարժեք համապատասխան։
Ընկերության գործունեությունն իրականացվում է իրավասու կարգավորող մարմինների վերահսկողության ներքո և հիմնված է օրինականության, թափանցիկության, մասնագիտական բարեվարքության և արդյունավետ կորպորատիվ կառավարման սկզբունքների վրա։ Փրայմը շարունակաբար հետևում է օրենսդրական և կարգավորող փոփոխություններին՝ ապահովելով իր գործունեության մշտական համապատասխանությունը գործող իրավական և մասնագիտական պահանջներին։
Որպես Լոնդոնի Lloyd՛s-ի հավատարմագրված բրոքեր, Փրայմը հանձնառու է հետևելու համապատասխանության, գործարար էթիկայի և ապահովագրական շուկայի լավագույն միջազգային փորձի համընդհանուր ընդունված չափանիշներին՝ ապահովելով իր հաճախորդների և գործընկերների շահերի պաշտպանության ամենաբարձր մակարդակը։
Փրայմի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով.
Ընկերությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին տրամադրված ԱՊԲ թիվ 0001 անժամկետ լիցենզիայի հիման վրա։
Փրայմ-ը մասնավոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է և չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում։
Ընկերությունն ունի մեկ մասնակից (բաժնետեր), որն գործող օրենսդրությանը և ընկերության կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան ունի անսահմանափակ հասանելիություն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված 8/03 կանոնակարգի 4-րդ գլխի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումների հաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկատվության հրապարակման պահանջների շրջանակում Ընկերությունն ազատված է իր պաշտոնական կայքում բաժնետերերի և կորպորատիվ բնույթի որոշ տեղեկությունների հրապարակման պարտականությունից։
Միաժամանակ, Փրայմը հավատարիմ է կորպորատիվ կառավարման, թափանցիկության և կարգավորող պահանջների պահպանման բարձր չափանիշներին՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտադիր տեղեկատվությունների պատշաճ հրապարակումը։
Փրայմը հանձնառու է ապահովելու, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա մասնագիտական, թափանցիկ և արդար սպասարկում։ Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս իր հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության և բողոքների քննության մեխանիզմների ապահովմանը։
Փրայմը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգավորող շրջանակի ներքո։ Կենտրոնական բանկը հանդիսանում է ապահովագրական ոլորտի կարգավորող և վերահսկող մարմինը, որը վերահսկում է գործող օրենսդրության պահանջների պահպանումը և նպաստում ֆինանսական համակարգի կայունության ու ամբողջականության ապահովմանը։
Փրայմ-ի գործողությունների վերաբերյալ բողոքներն ու պահանջները քննվում են «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» ՍՊԸ-ի գործադիր մարմնի աշխատանքի կազմակերպման կարգի 8-րդ գլխով սահմանված «Հաճախորդների բողոքների և պահանջների քննության կարգի» համաձայն։ Հաճախորդները կարող են ներկայացնել իրենց բողոքները կամ դիմումները սույն կայքի «Կոնտակտներ» բաժնում նշված կապի միջոցներով։
Բացի այդ, ապահովագրական բրոքերային ծառայություններ ստացած ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, իրավունք ունեն իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով դիմելու Հայաստանի Հանրապետության Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ անկախ կառույցի, որը ստեղծվել է ֆինանսական կազմակերպությունների և սպառողների միջև ծագած վեճերն անաչառ, արդյունավետ և արտադատական կարգով լուծելու նպատակով։
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` +374 60 70-11-11
Ֆաքս` +374 10 58-24-21
Էլ. փոստ` info@fsm.am
Աշխատանքային ժամերն են` 09:00 - 18:00, բացի հանգստյան և տոն օրերից։
Հասցե՝ Հայաստան, 0010, Երևան Վազգեն Սարգսյան փող., 6 շենք
Հեռախոս`+374-10-592592
Էլ․ փոստ՝ secretariat@cba.am
Կայք՝ https://www.cba.am/hy/
Աշխատանքային ժամերն են՝ բացի հանգստյան և տոն օրերից
ՀՀ, ք. Երևան, 0010, Մ․ Խորենացու 20, տարածք 27