Հանդիսանալով Հայաստանի ապահովագրական շուկա բրոքերային ծառայություններ ներմուծողը՝ «Փրայմ»-ը ընդլայնում և կատարելագործում է Ապահովադրի ռիսկերի կառավարմանը ուղղված իր ծառայությունները ավելի քան 25 տարի:
Մեր առաքելությունը
Ընկերությունը հիմնադրվել է երկու ֆիզիկական անձանց կողմից և 1997 թվականի փետրվարի 10-ին ստանալով ՀՀ Ֆինանսների նախարարության «Ապահովագրական (Բրոքերային) միջնորդային գործունեության իրականացման» ԱՊԲ թիվ 0001 լիցենզիա, վերալիցենզավորվելով, որպես ապահովագրական բրոքերային ծառայություններ իրականացնող ինքնուրույն իրավաբանական անձ:
Ընկերության գործունեությունը վերալիցենզավորվել է`
04 փետրվար, 2000թ. ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից
18 մարտ, 2003թ. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից
29 հունվար, 2008թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
09 սեպտեմբեր, 2014թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Ընկերությունը գրանցված է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից, գրանցման թիվ 273 11001758, գրանցման վկայական 01Ա N 032261։ Ընկերության մասնագիտական պատասխանատվությունն ապահովագրված է Հայաստանի չորս առաջատար և «Փրայմ»-ի հետ առավել ընդգրկուն համագործակցություն ունեցող ընկերությունների համատեղ ապահովագրությամբ։
Թարմացվել է` 19.02.2024«Փրայմ»-ի հետ համագործակցությունը Ձեզ հնարավորություն կընձեռի`
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0019, Պռոշյան 2/1, 19 տարածք
Փոստային հասցե` ՀՀ, ք. Երևան, 0009, փոստարկղ թիվ 1
Հեռ.` + 374 10 52 64 18 - 16
Ֆաքս` + 374 10 52 64 41 - 18
Էլ. փոստ` prime@prime-insurance.com
Աշխատանքային ժամեր` 9:30 - 18:30, երկուշաբթի - ուրբաթ
Ապահովագրավճարի չափը կարող է որոշվել ստորև բերված բանաձևով՝ ապահովագրական գումարը ապահովագրողի հետ համաձայնելուց և կիրառվող սակագինը վերջինից ճշտելուց հետո:
Ապահովագրական հատուցում տրամադրվում է այն դեպքերում, երբ պատահարը կրում է պատահական բնույթ, և ապահովադրի կողմից այն չէր կարող կանխվել, և եթե պայմանագրում տվյալ պատահարը նշված չէ բացառությունների ցանկում:
5. Ի՟նչ է նշանակում ապահովագրություն “բոլոր ռիսկերից” (“All risks”)՝“Բոլոր ռիսկերից” ապահովագրությունը ենթադրում է ապահովագրական հատուցում ռիսկերի համեմատաբար ավելի լայն շրջանակի համար, սակայն դա չի նշանակում, որ հատուցվում են բոլոր հնարավոր պատահարները, քանի որ “բոլոր ռիսկերից” ապահովագրությունը նույնպես ունի բացառությունների ցանկ:
Փրայմը մասնակցել է Dubai World Insurance Congress 2024-ին, որտեղ Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Փրայմը ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, որոնցից 5-ը վերահաստատել են արդեն գործող կապերը, 26-ի արդյունքում՝ ձեռք բերվել նոր պայմանավորվածություններ, այդ թվում՝ էքսկլյուզիվ համագործակցության պայմանով: Դուբայի 7-րդ ամենամյա համաշխարհային ապահովագրական Կոնգրեսը (DWIC), որը կազմակերպվում է Global Reinsurance ընկերության և Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի գրասենյակի (DIFC) կողմից, շարունակում է վերաիմաստավորել ավանդական համաժողովը՝ ապահովելով բիզնեսի հիանալի հնարավորություններ: Այս տարի DWIC-ն հյուրընկալել է ռեկորդային թվով պատվիրակներ, այդ թվում համաշխարհային թոփ երեք վերապահովագրական ընկերություններից: Ավելի քան 1300 բարձրաստիճան ղեկավարներ 76 երկրներից հավաքվել էին Atlantis, The Palm հյուրանոցում:
«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»–ը 2021 թվականի համար ստորագրել է վերաապահովագրության գլխավոր պայմանագիր շուրջ 200 տարի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վերաապահովագրական շուկայում գործունեություն ծավալող Վիեննայի Ապահովագրական Խմբի անդամ VIG Re ընկերության հետ։
Պայմանագրի համաձայն՝ «Փրայմ»-ը՝ որպես Վերաապահովագրող բրոքեր, իրականացնում է Հայաստանի ապահովագրական ընկերությունների գույքային ռիսկերի վերաապահովագրության օժանդակումը։
2019թ․ հունիսի 5-7-ը Հայաստան են այցելել վերաապահովագրական շուկայի համաշխարհային առաջատար Swiss Re ընկերության ներկայացուցիչները` Ռուսաստան և ԱՊՀ շուկաների վերաապահովագրության ղեկավարի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում գործընկերներն ունեցել են մի շարք հանդիպումներ հայաստանյան ապահովագրական շուկայի մասնակիցների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են գույքային ռիսկերի վերաապահովագրության գլխավոր պայմանագրի դրույթները, դրանց բարելավման հնարավորությունները, ինչպես նաև առկա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հետ կապված մի շարք հարցեր։
Մոսկվայում 2018թ․ նոյեմբերի 21 – 22-ը կայացան վերաապահովագրողների՝ արդեն ավանդական դարձած նոյեմբերյան գործարար հանդիպումները, որին, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս իր մասնակցությունն ունեցավ «Փրայմ»-ը։
Հանդիպումների օրակարգային հարցերի շրջանակներում գործընկերների հետ քննարկվել են առկա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում գործընկեր կազմակերպությունները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Գործարար հանդիպումների շրջանակներում «Փրայմ»-ին հաջողվել է նաև հաստատել օգտակար ծանոթություններ, գտնել հնարավոր համագործակցության ընդհանուր եզրեր, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ձևաչափեր:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Փրայմ»-ը Հայաստանի նկարիչների միության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց «Ապահովագրությունը մեր աչքերով» մանկական նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017թ. հունիսի 3-ին, Երևանի մանկական ստեղծագործության թանգարանում: Ցուցահանդեսին մասնակցում էին ապահովագրության ոլորտի աշխատողների երեխաներ: Միջոցառման հյուրերն էին հայ անվանի նկարիչներ, մանկական ստեղծագործության թանգարանի մանկավարժներ, ապահովագրական և բրոքերային ընկերությունների աշխատողներ` իրենց ընտանիքներով:
Վերաապահովագրական շուկայի համաշխարհային առաջատարներից Swiss Re շվեցարական ընկերությունը հաստատել է իր համաձայնությունը «Փրայմ»-ի մասնակցությամբ ստորագրելու գույքային ռիսկերի վերաապահովագրության գլխավոր պայմանագիր ՀՀ հինգ ապահովագրական ընկերությունների հետ:
Վերաապահովագրության պայմանագրի համաձայն «Փրայմ»-ը հանդիսանում է Վերաապահովագրող բրոքեր` պայմանագրի լիակատար օժանդակման լիազորություններով:
2016 թվականի նոյեմբերի 22 – 23-ը, Մոսկվայում կայացան վերաապահովագրողների նոյեմբերյան գործարար հանդիպումները, որին մասնակցեցին 99 ընկերություն 21 երկրից:
«Փրայմ»-ի հերթական մասնակցությունը հնարավորություն տվեց քննարկել վերաապահովագրական շուկայի զարգացման միտումները և համաձայնեցնել 2017թ.-ի վերաապահովագրության կազմակերպման հարցերը:
«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում: Ունի նշանակալից մասնակցություն ունեցող մեկ մասնակից, ով իրավունք ունի առանց սահմանափակման ստանալու ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեությանը վերաբերող ամողջական և սպառիչ տեղեկություններ:
Ընկերությունը ՀՀ Կենտրոնական Բանկի խորհդի որոշումով հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրատարակումը» թիվ 8/03 Կանոնակարգի 4-րդ գլխի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նպատակահարմար չի գտնում հրապարակել Կանոնակարգով սահմանված տեղեկությունները իր կայքում:
«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ի կողմից ծառայությունների մատուցումը կարգավորող հիմնական օրենքներն ու իրավական ակտերը բերված են ստորև.
«Փրայմ»-ին ուղված բողոք-պահանջների ուսումնասիրման գործընթացը կարգավորվում է «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի աշխատանքի կազմակերպման կանոնակարգ»-ի «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի կարգ»-ում` գլուխ 8-րդ, սահմանված ընթացակարգի համաձայն:
Մեզ հետ կապ հաստատելու համար այցելեք կայքի Հետադարձ կապ բաժին:
Ֆիզիկական անձ հանդիսացող ապահովադիրը կամ ապահովագրական խորհրդատվություն ստացած անձը հնարավորություն ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ ընկերության և իր միջև ծագած վեճերը լուծելու և վերջինիս իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: